Ռուս-ուկրաինական պատերազմի մեղավորը Արևմուտքն է․ Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Ռուսաստանի ներխուժումից Ուկրաինա կարելի էր խուսափել, և որ ինքը դա համարում է արևմտյան դաշնակիցների մեղքը, որոնք չեն համակերպվել Վլադիմիր Պուտինի պահանջների հետ, որոնք հակասում են Ուկրաինայի շահերին, գրում է Telax-ը։
Իր ելույթում Օրբանը նշել է, որ Կրեմլը 2021-ի վերջին և 2022-ի սկզբին առաջադրել է անվտանգության հատուկ պահանջներ, որոնք փոխանցվել են ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի անդամներին, մասնավորապես, որ Ուկրաինան երբեք չպետք է դառնա դաշինքի անդամ։
«Ռուսաստանի պահանջները մերժվեցին՝ հայտարարելով «բաց դռների» քաղաքականության շարունակության մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ մերժումն է պատճառը, որ Ռուսաստանը որոշեց ուժով ապահովել այն, ինչ չի կարող ստանալ բանակցություններում։
Վարչապետը նաև ասել է, որ իր կարծիքով, պատերազմ չէր ծագի, եթե այս վճռորոշ ամիսներին ԱՄՆ նախագահ լիներ Դոնալդ Թրամփը, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Նրա կարծիքով, Եվրոպան ձախողեց իր հնարավորությունը՝ որպես միջնորդ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, երբ Ֆրանսիան և Գերմանիան մասնակցում էին Մինսկի ձևաչափին, բայց չկարողացան ապահովել այդ պայմանավորվածությունների կատարումը, ուստի Կրեմլը այժմ ցանկանում է խոսել ոչ թե եվրոպացիների, այլ Միացյալ Նահանգների հետ։