Ինչպես է Հայաստանի երկրորդ քաղաքը նշում Վարդավառը
Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, նշում են Վարդավառը։ Վարդանանց հրապարակում ջրցան մեքենաները Վարդավառի մասնակիցներին ապահովել են ջրով։ Մանրամասները՝ Գյումրու համայնքապետարանի հրապարակած տեսանյութում։
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը։ Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: