Պատերազմին առնչակից քաղաքացիներին հոգեբանական ծառայություններ կմատուցվեն
Պետական ֆինանսավորմամբ հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ծառայություններ են մատուցվում պատերազմին առնչակից քաղաքացիներին:
ԱԻՆ-ից հայտնում են, որ գործընթացը վերահսկում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հոգեբանները մասնագիտական օգնություն են տրամադրում նաև առցանց տարբերակով և հեռախոսով: Գործում է «Հոգեբանական աջակցության կոնսորցիում» ֆեյսբուքյան էջը: Թիրախային խմբերում գտնվող քաղաքացիները կարող են զանգել թեժ գծին. հեռ.՝ 060-834-777: