Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով հրաժարական է տվել, մտադիր է ապագայում վերադառնալ կառավարության ղեկավարի պաշտոնին, գրում է Times թերթը՝ հղում անելով վարչապետի գրասենյակի աղբյուրներին։

«Նա կարծում է, որ իրեն փոխարինող ցանկացած մարդ, ով կգա իշխանության, կարող է աղետ լինել, և համընդհանուր ընտրություններում (Պահպանողական կուսակցության – խմբ.) պարտությունից մի քանի տարի անց մենք կարող ենք վերադառնալ այստեղ՝ բավականաչափ դինամիկա ունեցողին փնտրելու համար, կուսակցությանը վերադարձնել իշխանությունը։ Նա կարծում է, որ ինքը հենց այդ մարդն է»,-աղբյուրի խոսքերն է մեջբերում թերթը։

Բորիս Ջոնսոնը, ով 2019 թվականին փոխարինեց Թերեզա Մեյին վարչապետի պաշտոնում, հուլիսի 7-ին հայտարարեց, որ հեռանում է վարչապետի և Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն