Ռուսաստանը նախապաշարմունքներ չունի Ուկրաինայի հետ հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ բանակցությունների վերսկսման հարցում, ընտրությունը Կիևինն է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք չունենք որևէ նախապաշարմունք՝ վերսկսելու բանակցությունները հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, բայց գործը մեզանից կախված չէ, քանի որ Ուկրաինայի իշխանությունները՝ նախագահից մինչև անթիվ խորհրդականներ, անընդհատ ասում են, որ բանակցություններ չեն լինի, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել Ռուսաստանին»,- լրագրողներին ասել է Լավրովը Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ բանակցություններից հետո։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն