Համատեղ կոորդինացիոն կենտրոնն իր աշխատանքը սկսել է Ստամբուլում, այն բացվել է ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ քառակողմ համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

Մոսկվայի պատվիրակությունը գլխավորում է կոնտրադմիրալ Էդուարդ Լուիկը։ Այսօր Թուրքիա կժամանեն ռուսաստանցի առաջին փորձագետները և կսկսեն աշխատանքը։

«Կենտրոնում ռուս մասնագետների հիմնական խնդիրն է լինելու արագ լուծել բոլոր անհրաժեշտ հարցերը, որպեսզի Նախաձեռնությունը մտնի գործնական իրականացման փուլ: Կենտրոնում ռուսաստանյան ներկայացուցիչների գործունեությունը գտնվում է պաշտպանության նախարարությունում հատուկ հսկողության ներքո»,- հայտարարել է նախարարությունը։

Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվել է երկու փաստաթղթերի փաթեթ՝ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի և պարենի անվտանգ փոխադրման նախաձեռնությունը և Ռուսաստանի Դաշնության և ՄԱԿ-ի քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագիրը համաշխարհային շուկայում ռուսական պարենի և պարարտանյութերի խթանմանը նպաստելու վերաբերյալ:

Խոսքը, մասնավորապես, Սև ծովով երեք նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութի արտահանման մասին է։ Ինչպես նշել են արտաքին գործերի նախարարությունում, Նախաձեռնության կողմերն են Ռուսաստանը, Թուրքիան և Ուկրաինան՝ ՄԱԿ-ի աջակից դերով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն