Նախաքննության ընթացքում հուլիսի 6-ին պարզվել է, որ վթարի հետեւանքով մահացած եւ ինքնությունը չպարզված տղամարդը 1976 թ. ծնված Վահան Գրիգորյանն էր:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է: Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել է, որ հունիսի 29-ին, ժամը 01.45-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու, ինչից հետո «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 38-ամյա վարորդը վրաանցման է ենթարկել տղամարդուն, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Կատարվում է քննություն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն