Live.Կառավարության նիստի օրակարգում 49 հարց է, որից 44-ը չի զեկուցվում, եւս 4 հարց գաղտնի է
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 27-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 49 հարց, որից 44-ը չի զեկուցվում: Եվս 4 հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի հետ բնակվող երեխաների՝ հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսման ծախսերը հոգալու նպատակով դիվանագետին վճարվող փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին,
- Ահարոն Սահակյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ նշանակելու մասին,
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացված գույքը ջրօգտագործողների ընկերություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին,
- «Էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների գործածության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին եւ այլ հարցեր: