Երեւանում, այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Մուլտի Լեո» գազալցակայանի դիմաց, բախվել են դեռևս չճշտված անձի կողմից վարած Porsche Cayenne մակնիշի 99 FF 979 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սևադա Սարգսյանի վարած Mercedes CLS 500 մակնիշի 18 XՏ 188 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Porsche-ի մեջ գտնվող Երևանի բնակիչ՝ 29-ամյա Վահե Հովհաննիսյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Դավիթ Իսահակյանը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 28-ամյա Շոթա Մանասարյանը, 26-ամյա Հայկ Ղազարյանը և 28-ամյա Հովհաննես Թորոսյանը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, որից հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ 

Ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է Poersche-ի վարորդի ինքնությունը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն