Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս երկրներին այս փուլում  կապիկի ծաղիկի դեմ զանգվածային պատվաստումներ իրականացնել։ Այս մասին հուլիսի 27-ին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

«ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս նպատակաուղղված պատվաստում նրանց, ովքեր շփվել են կապիկի ծաղիկով  վարակված անձի հետ, ինչպես նաև նրանց , ովքեր վարակվելու բարձր ռիսկի տակ են՝ ներառյալ բուժաշխատողներին, որոշ լաբորատորիաներին և նրանց, ովքեր սեռական հարաբերություններ ունեն տարբեր անձանց հետ: Այս պահին խորհուրդ չենք տալիս զանգվածային պատվաստում կատարել կապիկի ծաղիկի դեմ»,- ճեպազրույցում ասել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն