Լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրաքի խորհրդարանը գրաված ցուցարարները լքել են Ներկայացուցիչների խորհրդի շենքը։ Ուժային կառույցներն աստիճանաբար վերականգնում են վերահսկողությունը խորհրդարանական համալիրի նկատմամբ։

Ավելի վաղ Շիա հոգևոր առաջնորդ Մոքթադա ալ-Սադրի հարյուրավոր աջակիցներ գրոհել էին երկրի խորհրդարանը: Ակցիայի մասնակիցները դեմ են Իրաքի վարչապետի պաշտոնում Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի առաջադրմանը, նրանք նաև բողոքել են, որ երկիրն առանց նոր կառավարության է արդեն 290 օր:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրաքցի պաշտոնյաները լքել են խորհրդարանի շենքը։ Բաղդադից բացի բողոքի ցույցեր են եղել նաև Իրաքի այլ բնակավայրերում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն