Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի օրը հայտարարել է, որ բոլորը պետք է իմանան, որ Իրանի դեմ ամենափոքր ագրեսիան կստանա ջախջախիչ պատասխան։

Նախագահ Ռաիսին Համադան նահանգ կատարած այցի ժամանակ ելույթ ունենալով իրանական բանակի մեծ թվով սպաների առջև, ասել է, որ թշնամիները ուշադիր հետևում են Իրանի զինված ուժերի ձեռքբերումներին։

Նախագահն ասել է, որ Իրանի ներկայիս հզորությամբ ոչ ոք չի էլ մտածում այս երկրի տարածք ներխուժելու մասին, և տարածաշրջանի ժողովուրդը հպարտանում է Իրանի հզորությամբ և իրեն ապահով է զգում այդ ուժի շնորհիվ։

Նա նաև անդրադարձել է  միջազգային ազատ ջրերում Իրանի ռազմական ուժերի ներկայությանը և ասել, որ նման ներկայությունը ապահովում է անվտանգություն և ուժ։

«Այսօր մենք պատերազմ չունենք մեր երկրում, բայց բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շտապում են օգնել մարդկանց ջրհեղեղների, երկրաշարժերի և կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասել է Նախագահ Ռայիսին՝ նշելով, որ բանակն ու ԻՀՊԿ-ն կանգնած են ժողովրդի կողքին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն