ԱՄՆ Պետդեպարտամենտի ռազմավարական հաղորդակցության հարցերով նախկին խորհրդական դոկտոր Քերի Քարթները հորդորել է Վաշինգտոնին վերականգնել կապերը Ռուսաստանի հետ և սկսել ընդհանուր տերմինաբանություն մշակել հուզող հարցերի վերաբերյալ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Նախկին ամերիկացի դիվանագետն ասել է, որ Ժնևում 10 տարի է անցկացրել՝ միջուկային զենքի վերահսկման վերաբերյալ համաձայնագրեր մշակելու համար բանակցելով ռուսների հետ։

«Եվ այդ ժամանակ ես մի բան սովորեցի. ռուսներն այն մարդկանց տեսակն են, ովքեր ընկերանում են, որոնց հետ դու ընկերանում ես ցմահ», – ասաց նա:

Քարթները նաև բացատրել է, որ դեռևս բարեկամական հարաբերությունների մեջ է իր նախկին ռուս գործընկերներից շատերի հետ։ «Ճիշտ է, հիմա ես չեմ կարող նրանց հետ շփվել այնքան, որքան նախկինում», – ավելացրել է նա:

Եզրափակելով՝ նախկին դիվանագետն առաջարկել է Մոսկվայի հետ ապագա հարաբերություններ կառուցելու իր սեփական բանաձեւը։ Այն ներառում է նախկին շփումների վերականգնումը և երկու երկրներին վերաբերող հարցերի շուևջ «ընդհանուր տերմինաբանության» մշակումը։

Ավելի վաղ Վիրջինիա նահանգի նախկին սենատոր և պաշտոնաթող գնդապետ Ռիչարդ Բլեքը Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի գործողություններն անվանել էր իռացիոնալ և կործանարար։ Նրա խոսքով՝ ամերիկյան իշխանություններն իրենց փակուղի են տանում Մոսկվայի դեմ պատժամիջոցների քաղաքականության օգնությամբ, ինչը հանգեցնում է էներգակիրների գների բարձրացման։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն