Իսպանիայի դատախազությունը խնդրում է Շակիրային դատապարտել 8 տարի և երկու ամիս ազատազրկման, ինչպես նաև երգչուհուց 23 միլիոն եվրո տուգանք գանձել հարկերից խուսափելու համար։ Այդ մասին գրում է El País-ը։

Վերահսկիչ մարմինը մեղադրական եզրակացություն է պատրաստել:

Շակիրան կասկածվում է 2012-ից 2014 թվականներին հարկերից խուսափելու հետ կապված հանցագործությունների մեջ։ Ընդհանուր առմամբ, խոսքը 14,5 միլիոն եվրոյի մասին է։ Մեղադրող կողմը պնդում է, որ կոլումբիացի երգչուհին ժամանակի մեծ մասն ապրել է Բարսելոնայում՝ հաշվի առնելով նրա հարաբերությունները իսպանական համանուն ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեի հետ։

Իր հերթին երգչուհինպնդում է, որ ինքը իսպանական իշխանություններին չմարված պարտքեր չունի, քանի որ նախկինում վճարել էր իրենից պահանջված ավելի քան 17 միլիոն եվրո գումարը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն