Սև ծովով կարող են արտահանվել նաև ռուսական գյուղատնտեսական ապրանքներ և պարարտանյութեր․ Աքար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սև ծովով սննդամթերքի արտահանման վերաբերյալ ստամբուլյան համաձայնագրերի շրջանակում ուկրաինական հացահատիկին զուգահեռ կարող են արտահանվել նաև ռուսական գյուղատնտեսական ապրանքներ և պարարտանյութեր։
«Անկարան մեծ ուրախությամբ կնպաստի այդ գործընթացին: Մենք պատրաստ ենք օգնել Ռուսաստանին»,- նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ ռուսական արտադրանքի արտահանման խնդիրն ավելի շատ վերաբերում է ՄԱԿ-ին, որի հետ ռուսական կողմն այժմ բանակցում է։
Ավելի վաղ թուրքական կողմը հայտնել է, որ hացահատիկով բեռնված առաջին նավը դուրս է եկել Օդեսայից և ուղևորվում է Լիբանան: Օգոստոսի 2-ին այն կհասնի Ստամբուլ և համապատասխան ստուգում կանցնի։ Լրատվամիջոցների տվյալով՝ Լիբանանի Տրիպոլի նավահանգիստ է տեղափոխվում 26 հազար տոննա եգիպտացորեն։