Եվրոպական Միությունն Ուկրաինային լրացուցիչ 500 մլն եվրո է հատկացրել մակրոֆինանսական օգնության տեսքով։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ վաղը ևս 500 մլն եվրո կհատկացվի։

«Այս 1 միլիարդ եվրոն Ուկրաինային կօգնի բավարարել իր ֆինանսական կարիքները և ամրապնդել երկիրը վճռորոշ փուլում»,- գրել է Ֆոն դեր Լայենը Twitter-ի իր միկրոբլոգում։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն իր հերթին հաստատել է․ «500 մլն եվրոյի առաջին տրանշն արդեն փոխանցվել է Ուկրաինայի Ազգային բանկի հաշվին։ Երկրորդ տրանշը սպասում ենք վաղը»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն