Ճապոնիայում ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել
Ճապոնիայի Mihama ատոմակայանում Kansai Electric Power Company-ում` ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել։
Հաղորդվում է, որ ժամը 10:55-ին (Մոսկվայի ժամանակով 04:55-ին) ահազանգ է հնչել՝ ազդարարելով պոմպ մտնող ջրի ծավալի նվազում։ Կայանի աշխատակիցները ֆիլտրի մոտ ջրափոս են հայտնաբերել և արտահոսքի դեպքում կեսից ավելին հավաքել են հատուկ բաքում։
Ընկերությունը պնդում է, որ դա շրջակա միջավայրի վրա ազդեցություն չի ունենա: Սա առաջին 40 տարեկան հին ռեակտորն է, որը վերագործարկվել է Ֆուկուսիմա 1 ատոմակայանում 2011 թ վթարից հետո: Այն վերսկսել է աշխատանքը անցյալ տարվա հունիսին, սակայն արդեն հոկտեմբերին կրկին դադարեցվել է աշխատանքը անվտանգության պահանջները չկատարելու պատճառով։ Ընկերությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ և ակնկալում է, որ ռեակտորը կվերագործարկվի այս ամիս։ Մինչև սեպտեմբերի 6-ը նախատեսվում էր հասնել կոմերցիոն բեռնման։
Օրենքի համաձայն՝ ատոմակայաններում ռեակտորների օգտագործման առավելագույն ժամկետը սահմանափակվում է 40 տարով, սակայն այն կարող է երկարաձգվել ևս 20 տարով՝ բոլոր պահանջների պահպանման և ստուգում անցնելու դեպքում։