Չինաստանը հայտարարել է Թայվանի շրջակայքի վեց շրջաններում ռազմածովային զորավարժությունների անցկացման մասին, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

«2022 թվականի օգոստոսի 4-ի ժամը 12:00-ից (Մոսկվայի ժամանակով 07:00-ին-խմբ.)  օգոստոսի 7-ը Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը կանցկացնի կարևոր զորավարժություններ և ուսումնական գործողություններ` ներառյալ ուղիղ կրակով վարժանքներ, հետևյալ ծովային տարածքներում և դրանց օդային տարածքում.

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ արգելվում է նավերի և օդանավերի մուտքը վերոնշյալ ծովային և օդային տարածք»,- նշել է լրատվական գործակալությունը։

Հրապարակված քարտեզը ցույց է տալիս, որ զորավարժությունների գոտիները բոլոր կողմերից շրջապատում են Թայվանը։

Ավելի վաղ Sputnik ռադիոն հայտնել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին ժամանել է Թայվան՝ չնայած Պեկինի զգուշացումներին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն