Չինաստանը չի բացառել ռազմական միջոցների գործադրումը Թայվանի նկատմամբ
Չինաստանը կանի հնարավոր ամեն ինչ՝ Թայվանի հետ խաղաղ ճանապարհով վերամիավորվելու համար, սակայն չի բացառում ռազմական միջոցները՝ անջատողական տրամադրություններին վերջ տալու համար: Այս մասին ասել է Չինաստանի ԱԳՆ զինաթափման հարցերով դեպարտամենտի ղեկավար Ֆու Ցոնգը։
Նա ընդգծել է, որ միջուկային զենքի կիրառման հետ կապված իրավիճակի կարգավորման հեռանկարներ չկան։ «Կոնկրետ այս դեպքում ես չեմ կարծում, թե միջուկային զենքն օրակարգում է»,- ասել է դիվանագետը։
«Թե ինչպիսի հակաքայլեր կձեռնարկի Չինաստանը, պետք է սպասենք: Վստահ եղեք՝ ԱՄՆ-ի դեմ ուժեղ հակաքայլեր կլինեն»,- հավելել է նա:
Միաժամանակ Ֆու Ցոնգը մեղադրել է Վաշինգտոնին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցի համար։ «Սա շատ վատ միջադեպ է: Թայվանի հարցը կենսական կարևորություն ունի Չինաստանի համար, քանի որ այն ներառում է իր մեջ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այն փաստը, որ Փելոսին ներթափանցել է Թայվան, Չինաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ոտնահարելու նոր օրինակ է»,- ընդգծել է նա: