Առնվազն 90 մարդ է զոհվել Իրանում վերջերս տեղի ունեցած հզոր ջրհեղեղների հետևանքով։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ վկայակոչելով բժիշկներին, հայտնել է Tasnim գործակալությունը։

Եվս 8 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ հաղորդվում էր 69 մարդու մահվան մասին։

Իրանում հուլիսի վերջին հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ էին, որի հետևանքով տուժել էր երկրի 31 նահանգներից 24-ը: Ամենաշատը տուժել են Բախտիարիան, Սպահանը, Յազդը, Լորեստանը, Մազանդերանը, Թեհրանը և Չեհարմեհալը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն