Բեռլինը պետք է հրաժարվի Ռուսաստանի դեմ «անիմաստ պատժամիջոցների քաղաքականությունից»՝ էներգետիկ աղետից խուսափելու համար. նման կարծիք է հայտնել «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության առաջնորդ Տինո Խրուպալլան։

Քաղաքական գործչի խոսքով՝ «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը չպետք է տաբու լինի Գերմանիայի համար, քանի որ դրանով երկիրը կխուսափի էներգետիկ ճգնաժամից, որը կարող է երկրում ժողովրդական անկարգություններ հրահրել, հայտնում է aif.ru-ն։

«Անհրաժեշտ է վերջ տալ պատժամիջոցների անիմաստ քաղաքականությանը, որն ավելի շատ վնասում է Գերմանիային, քան Ռուսաստանին», – մեջբերում է Freie Welt-ը նրա խոսքերը։

Բացի դրանից, AfD-ի առաջնորդը նաև դատապարտել է գազի բաշխման հետ կապված պաշտոնական Բեռլինի պլանները, որոնք պետք է ուժի մեջ մտնեն հոկտեմբերի 1-ից, հայտնում է RT-ն։ Նոր պայմաններով գազ սպառողներից կգանձվի հատուկ հավելավճար՝ չորս հոգանոց ընտանիքի համար այն կարող է հասնել եռանիշ արժեքի մեկ տարվա ընթացքում, հայտնում է NSN-ը։

Նա ընդգծել է, որ անհնար է գազի կոնցեռնների հավելյալ ծախսերը տեղափոխել սպառողների վրա, որոնք ստիպված են ավելի թանկ գնով գնել ռուսական վառելիքի այլընտրանքը, գրում է REGNUM-ը։

Ավելի վաղ՝ օգոստոսի 3-ին, Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը հայտարարել էր, որ երկրում էներգամատակարարման հետ կապված բարդ իրավիճակը կարող է լուծվել «Հյուսիսային հոսք 2» (SP-2) գազատարի գործարկումով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն