ԱՄՆ-ը պետք է անհապաղ դադարեցնի ցանկացած տեսակի աջակցությունն Ադրբեջանին. Ջեքի Սփիեր
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը Թվիթերում գրառումով հորդորել է Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին:
«Ալիևը կդադարեցնի իր արյունալի դրոնային հարձակումներն Արցախի բնակչության դեմ միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը դրսևորի առաջնորդություն և ուժ։ Անհապաղ դադարեցրե՛ք ԱՄՆ բոլոր տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին, քանի դեռ այդ երկիրը չի վերադարձել բանակցային սեղան»,- գրել է կոնգրեսականը։