Ուկրաինայում ռազմական գործողություններ են ընթանում արդեն 162 օր։ Սևերսկի ուղղությամբ ռուսական ուժերը գնդակոծել են Չեռնիգովի և Սումիի շրջանների մի շարք բնակավայրեր։ Խարկովի շուրջ մեկ տասնյակ բնակավայրերի ուղղությամբ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել տանկերից, փողային և ռեակտիվ հրետանուց։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր առավոտյան տեղեկագրում՝ հավելելով, որ մի շարք ուղղություններում ռուսական ուժերի հարձակումները հաջողությամբ չեն պսակվել, և նրանք նահանջել են։

ՌԴ պաշտպանության նախարարություն էլ հայտնել է, որ Սոլեդար, Արտյոմովսկ և Ավդեևկա բնակավայրերում ռուսական ուժերի առաջխաղացման հետևանքով ուկրաինական ստորաբաժանումները մեծ կորուստներ են կրել և լքել են իրենց դիրքերը։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը նշել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերը և հրետանին խոցել են կառավարման 2 կետ, հրթիռահրետանային սպառազինության 2 պահեստ, վառելիքի պահեստ։ Իսկ հակաօդային պաշտպանության միջոցներով օդում խոցվել է 4 անօդաչու թռչող սարք, համազարկային կրակի ռեակտի համակարգերի 5 արկ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն