Ռուսաստանի Դաշնությունը  կձեռնարկի բոլոր միջոցները՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքը՝ այս մասին ասել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը՝ Լեռնային Ղարաբաղի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Հանդիպմանը գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը պարզաբանել է խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը՝ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին, նաև վստահեցրել, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները՝ իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար»,-ասված է գրառման մեջ:

Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ—ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն