Քաշաթաղում ժայռի բեկորի ընկնելու հետևանքով Ադրբեջանի բանակն ունի արդեն 2 կորուստ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է ևս մեկ զոհի մասին:
Նշվում է, որ օգոստոսի 5-ին Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչին) շրջանում դժվարանցանելի տեղանքում ծառայողական առաջադրանք կատարելիս ժայռից պոկված բեկորն ընկել է ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայողներ Սամիր Խուդիևի և Թահիր Ալիևի վրա։
Սկզբում հաղորդվել էր, որ միջադեպի հետևանքով Խուդիևը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Ալիևի վիճակը գնահատվում էր ծանր։
Այժմ հայտնի է, որ Ալիևը ևս զոհվել է: