Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սոչի, գրում է Anadolu-ն։

Ինքնաթիռն օդ է բարձրացել Ստամբուլից տեղական ժամանակով ժամը 13:00-ին։

Ուղևորության ընթացքում Էրդողանին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և այլ պաշտոնյաներ:

Էրդողանը Սոչիում կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղի կունենա մտքերի փոխանակում երկկողմ կապերի վիճակի և հեռանկարների շուրջ։ Քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային գործընթացները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն