Ուկրաինայի նախարարների կաբինետը հաստատել է երկրի տարածքում ռուսական գույքի և ակտիվների ցանկը, որոնք կբռնագրավվեն հօգուտ Կիևի: Այդ մասին հայտնել է վարչապետ Դենիս Շմիգալը:

«Դրանք բաժանված են երեք կատեգորիայի։ Առաջին կատեգորիան Ռուսաստանին պատկանող գույքն է։ Երկրորդ կատեգորիան Ռուսաստանի՝ պատժամիջոցների տակ հայտնված ընկերություններին և քաղաքացիներին պատկանող գույքն է: Իսկ երրորդ կատեգորիան ռուսական բանկերի ակտիվներն են»,- նշել է Շմիգալը:

Նրա խոսքով՝ առգրավված ակտիվները կվերածվեն դրամական միջոցների, որոնք կուղղվեն Ուկրաինայի պաշտպանությանն ու վերականգնմանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն