Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, վիրավորվել է 40-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհի, այդ թվում՝ 5-ամյա աղջկա, և 23 վիրավորի մասին։

Ինչպես արդեն հայտնել ենք, Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը հաստատել է իր ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Թայսիր ալ-Ջաբարիի մահը ավիահարվածի ժամանակ։

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ իրականացնում է «Լուսաբաց» օպերացիան։ Իսրայելի թիկունքում արտակարգ դրություն է մտցվել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն