Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում լարվածությունը կարող է հանգեցնել լայնամասշտաբ բախման. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան լրջորեն անհանգստացած է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում զինված բռնության նոր ալիքի կապակցությամբ՝ ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ նոր լարվածությունը հրահրել է իսրայելական կողմը, ինչին ի պատասխան՝ պաղեստինյան խմբավորումները սկսել են Իսրայելի զանգվածային գնդակոծումները:
Ըստ Ռուսաստանի ԱԳ նախարարության՝ լարվածությունը կարող է հանգեցնել լայնամասշտաբ ռազմական դիմակայության վերսկսման:
Մոսկվան ներգրավված բոլոր կողմերին հորդորել է ցուցաբերել առավելագույն զսպվածություն, թույլ չտալ զինված գործողությունների սրացում և անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին: