Իսրայելն ու «Իսլամական ջիհադը» պայմանավորվել են դադարեցնել կրակը
Օգոստոսի 7-ին Իսրայելը և պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը Եգիպտոսի միջնորդությամբ պայմանավորվել են դադարեցնել կրակը: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել ժամը 23:30-ին:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դրանից հետո Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, սակայն նոր զարգացումներ չեն հետևել։
Գազայի հատվածի բնակավայրերում բնակիչները շարունակում են մնալ ապաստարանների մոտ, կրթական հաստատությունները դեռ փակ են։
Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գազայի հատվածում իրադրության լարվածության վերաբերյալ նիստ կանցկացնի։ Նիստը նախաձեռնել են ԱՄԷ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Իռլանդիան և Նորվեգիան։
Օգոստոսի 5-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ «Լուսաբաց» գործողության մեկնարկի մասին, որի ընթացքում հրթիռային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում խմբավորման օբյեկտներին: Հարվածների հետևանքով սպանվել է խմբավորման երկու հրամանատար: Գործողության մեկնարկից հետո «Իսլամական ջիհադի» ակտիվիստներն իրենց հերթին հրթիռակոծել են Իսրայելի քաղաքները։