Ուկրաինայում ապառազմականացումը կվերաբերի նաև «Բայրաքթարի» գործարանին, եթե այն կառուցվի. Պեսկով
Եթե Ուկրաինայում կառուցվի թուրքական «Բայրաքթար» անօդաչուների արտադրության գործարան, այն անմիջապես կհայտնվի ապառազմականացման թիրախում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նման օբյեկտի ստեղծումը միայն կերկարաձգի ուկրաինացիների տառապանքները, բայց չի օգնի խուսափել հատուկ ռազմական գործողության նպատակերից»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայում «Բայրաքթար» ԱԹՍ-ների գործարան կառուցելու մտադրությունը: