Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մեկնել են Թուրքիա։ Նրանք Քոնիայում մասնակցելու են Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի բացման արարողությանը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Օդանավակայանում նրանց դիմավորել է Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեդ Քասափօղլուն։

Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի մեկնարկը տրվելու է ժամը 20։00-ին։ Բացմանը ելույթ է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու է մինչև բացման արարողությունը կայանալիք ընդհանուր ընթրիքի ժամանակ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն