Ղրիմի Նովոֆեոդորովկա շրջանի «Սակի» աերոդրոմի տարածքում ավիացիոն զինամթերքի պայթյուններից տուժածների թիվը հասել է 13-ի՝ հայտնել են Ղրիմի առողջապահական գերատեսչությունից:

Ավելի վաղ նշվել էր մեկ զոհի մասին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել էին, որ պայթյունների պատճառով ռազմական տեխնիկան չի վնասվել:

Սակիի շրջանային խորհրդի նախագահ Վլադիսլավ Հաջիևը տեղեկացրել է, որ չորեքշաբթի առավոտյան Նովոֆեոդորովկայում իրավիճակը հանգիստ է, վնասված բնակելի տների հոսանքը վերականգնվել է: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն