Եվրոպական Միությունը և Մեծ Բրիտանիան օգոստոսի 10-ից դադարեցրել են ռուսական ածխի ներկրումը։ Դա տեղի է ունեցել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 5-րդ փաթեթի շրջանակներում, որն ընդունվել էր ապրիլին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին Բրյուսելում և Լոնդոնում, այս սահմանափակումների նպատակն է ռուսական տնտեսությանը վնաս հասցնելը։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան լուրջ միջոցների է դիմել՝ հաշվի առնելով երկրի զգալի կախվածությունը ռուսական ածխից։ Ըստ 2021 թվականի վիճակագրության՝ Բրիտանիայում օգտագործվող ածխի 48 տոկոսը ներկրվել է։ Այս ծավալի 43 տոկոսը կազմել է ռուսական ածուխը։ Ռուսաստանը նաև Եվրամիության երկրների խոշորագույն մատակարարն է։ Անցյալ տարվա տվյալներով՝ Ռուսաստանից արտահանված ախծի 21,8 տոկոսը մատակարարվել է ԵՄ երկրներին։

Օրեր առաջ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիրը հայտնել էր, որ ԵՄ բոլոր երկրներից ակնկալում է ածխի երկրման արգելքի պահպանում՝ չնայած էներգետիկ ճգնաժամին։ Օգոստոսի 10-ին ավարտվում է անցումային ժամանակաշրջանը, որի ընթացքում ԵՄ երկրներին թույլատրվում էր ռուսական ածուխ ձեռք բերել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն