Ռուսաստանի գոյությունը հնարավոր չէ անտեսել. Պեսկով
Շատ երկրներ հակառուսական պատժամիջոցների հարցում անցնում են խելամտության սահմանները, բայց Ռուսաստանի գոյությունը չի կարելի անտեսել, քանի որ դա հնարավոր չէ:
Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի որոշումը՝ զրկելու գեղասահորդներ Մարգարիտա Դրոբյազկոյին և Պովիլաս Վանագասին պետական պարգևներից նրա համար, որ վերջիններս Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ժամանակ հանդես են եկել Սոչիում:
«Իսկապես, մենք տեսնում ենք, որ շատ երկրներ անցնում են խելամտության սահմանները։ Կարելի՞ է արդյոք անտեսել Չայկովսկուն։ Չի կարելի։ Կարելի՞ է արդյոք անտեսել Ռուսաստանին։ Չի կարելի։ Դա պարզապես անհնար է»,- ասել է Պեսկովը։