ԱՄՆ-ը չի ուղղորդում Ռուսաստանի դեմ մարտական գործողությունները. Պենտագոնի ներկայացուցիչ
ԱՄՆ-ը Ուկրաինային չի ուղղորդում, թե ինչպես պետք է մարտական գործողություններ վարել Ռուսաստանի դեմ. հարվածների թիրախները որոշում է Կիևը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ փոխանցում են ամերիկյան լրատվամիջոցները։
Ռազմական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային պարզապես տրամադրում նրան անհրաժեշտ պաշտպանության միջոցներ, սակայն հարվածների անմիջական թիրախները սահմանում է բացառապես Կիևը:
Միևնույն ժամանակ, ռուսական կողմից նշում են, որ Ուկրաինայում աշխատում են մեծ թվով ՆԱՏՕ-ի ռազմական հրահանգիչներ։