Պուտինը բարձր է գնահատել ՌԴ դաշնակիցներին, խոսել է Դոնբասում ռազմական գործողությունների մասին
Ռուսական ուժերը հստակ, քայլ առ քայլ կատարում են իրենց առաջադրանքները։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բանակ-2022» ֆորումի բացմանը ելույթի ընթացքում։
«Մեր զինվորականները Դոնբասի մարտիկների հետ պատվով կատարում են իրենց պարտականությունները, կռվում են հանուն Ռուսաստանի, հանուն Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապատություններում խաղաղ կյանքի, հստակ կատարում են իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները, քայլ առ քայլ ազատագրում են Դոնբասի հողը», – ասել է Պուտինը։
Վլադիմիր Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել բանակը ժամանակակից սպառազնությամբ համալրող զինագործներին։ ՌԴ նախագահը շեշտել է, որ Ռուսաստանի սպառազինության բազմաթիվ նմուշներ տասնյակ տարիներով առաջ են անցել իրենց արտասահմանյան անալոգներից։
Դիմելով դաշնակիցներին և գործընկերներին՝ Պուտինը նշել է, որ զարգացնելով ռազմատեխնիկական համագործակցությունը, միավորելով ջանքերն ու ներուժը, հնարավոր կլինի հուսալի անվտանգություն ապահովել ինչպես մեր երկրներում, այնպես էլ ամբողջ աշխարհում։
Վլադիմիր Պուտինը նաև բարձր է գնահատել Ռուսաստանի դաշնակիցներին և համախոհներին՝ նշելով, որ նրանք գլուխ չեն խոնարհում, այսպես կոչված, հեգեմոնի առջև, իսկ այդ պետությունների առաջնորդներն իսկական կամային բնավորություն են ցուցադրում։