Ճապոնիայի Սայտամա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով զանգահարել է արտակարգ իրավիճակների ծառայություն՝ սպառնալով սպանել վարչապետ Ֆումիո Կիսիդային։ Այս մասին օգոստոսի հայտնել է Japan Today-ը։

«Ողջույններ վաթսունականներից. Աբեի սպանությունը բացահայտում է կառույցի կապերը «Լուսնի» պաշտամունքի հետ:

Ի՞նչն է կապում ճապոնացի քաղաքական գործիչներին «Միավորման եկեղեցու» հիմնադիրի հետ, ով իրեն մեսիա էր հռչակել»,- ասել է սպառնացող տղամարդը:

Նշվում է, որ գործազուրկ 51-ամյա Սատոշի Յամագիշին ծառայություն է զանգահարել օգոստոսի 10-ին։ Ոստիկանները պարզել են, որ զանգը եղել է տղամարդու տան ֆիքսված հեռախոսից։

Ժամանած իրավապահները չեն կարողացել նրանից խոստովանություն ստանալ, Յամագիշին հերքել է բոլոր մեղադրանքները։ Տղամարդը պնդել է, որ դեպքի մասին ոչինչ չգիտի։

Ձերբակալվածի տանը զենքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տվյալների, տղամարդը չի պատկանում որևէ քաղաքական կամ կրոնական կազմակերպության։

Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին Ճապոնիայի ներկայիս վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարեց Սինձո Աբեի անվտանգության համակարգում առկա խնդիրների մասին, որոնց համար պատասխանատու են իրավապահ մարմինները։ Կիսիդան մատնանշել է աշխատակիցների ոչ ադեկվատ գործողությունները. Նախկին վարչապետի դեմ մահափորձի ժամանակ նրանց պահվածքի պատճառների հետաքննությունը հանձնարարվել է Ազգային անվտանգությանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն