Հրդեհը մեկուսացվել է. զոհվել է 16 մարդ, անհետ կորած են` 6-ը
Օգոստոսի 16-ին, ժամը 14:40-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ին, ժամը 14։38-ին։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․ և Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․ և անձը չպարզված երկու քաղաքացու դի)։
Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։
Դեպքի վայրում աշխատում են մոտ 112 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 36 հրշեջ-փրկարար, 7 հրշեջ և 1 փրկարարական տեխնիկա, 1 ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԱԹՍ մասնագիտացված և կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Լոռու քաղաքային որոնողափրկարարական թիմը (40 փրկարարներով), 50 կամավոր «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից, 50 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից, 8 կամավոր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից և մոտ 25 անհատ կամավոր։
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 2 տրակտոր, 12 բեռնատար ինքնաթափ, շտապօգնության 3 բրիգադ, 1 դի տեղափոխող ավտոմեքենա և 1 ավտոկռունկ։
Օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 665 փրկարարական ծառայող և կամավոր։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
1․ Գագիկ Կարապետյան
2․ Արտավազդ Հայրապետյան
3․ Վանիկ Ամիրխանյան
4․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)
5․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)
6․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)։
Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։
Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։