Շոլցը կարևորել է Պուտինի հետ երկխոսության շարունակումը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարևոր է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության շարունակումը։
«Շփումը կարևոր է հատկապես ճգնաժամի ժամանակ։ Ես ուզում եմ, որ մեր ուղերձներն ուղղակիորեն հասնեն Ռուսաստանի նախագահին, որպեսզի Մոսկվան իր վրա վերցնի պատասխանատվությունը»,- ասել է Շոլցը, հավելել՝ Պուտինը պետք է իմանա, թե Արևմուտքը ինչ է նրանից պահանջում:
Կանցլերի կարծիքով՝ տեսանելի ապագայում Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելն անհնար է։
«Քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել պատերազմը, իր զորքերը դուրս չի բերել Ուկրաինայից և խաղաղություն չի կնքել խելամիտ պայմաններով, ես կարգավորման մասին մտածելու հնարավորություն չեմ տեսնում»,- եզրափակել է Շոլցը: