Էրդողանը մեկնում է Լվով՝ քննարկելու պատերազմը «դիվանագիտական միջոցներով» ավարտելու հարցը
Օգոստոսի 18-ին Լվովում տեղի կունենա եռակողմ գագաթնաժողով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի մասնակցությամբ: Կողմերը կքննարկեն ուկրաինական ճգնաժամը «դիվանագիտական ճանապարհով» դադարեցնելու խնդիրը:
Բանակցությունների ընթացքում առաջնորդները հաշվի կառնեն թուրք-ուկրաինական հարաբերությունների բոլոր ասպեկտները, որոնք ունեն ռազմավարական գործընկերության մակարդակ։
«Այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել նաև այն պոտենցիալ քայլերը, որոնք կնպաստեն համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի արտահանմանը»,- ասված է Թուրքիայի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրությունում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ եռկակողմ գագաթնաժողովից հետո Գուտերեշը մեկնելու է Օդեսա՝ դիտարկելու հացահատիկով բեռնված նավերը: Դրանից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանելու է Ստամբուլ և այցելելու է հացահատիկային գործարքի իրականացումը վերահսկող միջազգային մոնիտորինգային կենտրոնի աշխատանքին: