ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաքելության այցը Զապորոժիեի ատոմակայան հնարավոր է միայն Կիևով։

Օգոստոսի 11-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան կոչ էր արել Զապորոժիեի ԱԷԿ ուղարկել միջազգային առաքելություն, որը պետք է ներառի ՄԱԳԱՏԷ-ի անձնակազմն ու ՄԱԿ-ի ռազմական փորձագետներին: Միաժամանակ Կուլեբան ասել է, որ այցը պետք է տեղի ունենա Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքից։

Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսչությունը կարող է Զապորոժիեի ատոմակայան գալ դաշնակից ուժերի կողմից վերահսկվող տարածքով կամ Ռուսաստանով։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի զենքերի չտարածման և վերահսկողության վարչության փոխտնօրեն Իգոր Վիշնևեցկին հայտարարել էր, որ Կիևը չի կարող երաշխավորել ՄԱԳԱՏԷ-ի տեսչական ստուգումների անվտանգ անցումը Զապորոժիեի ԱԷԿ։ Նրա խոսքով՝ հետագա բանակցությունների առարկան այլընտրանքային ուղիներն են։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն