ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ:

«Սգո այս օրերին ես միանում եմ բոլոր հայերին և հիշում եմ նրանց, ովքեր մահացան «Սուրմալու» շուկայում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, և շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,- թվիթերում գրել է Շմիդը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն