Ճապոնիայում մեքենան մխրճվել է նախադպրոցական տարիքի երեխաների խմբի մեջ
Ճապոնիայի հարավում՝ Օկինավա պրեֆեկտուրայի Գիննովան քաղաքում ավտոմեքենան մխրճվել է նախադպրոցական տարիքի երեխաների խմբի մեջ, տուժել է 7 երեխա: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանք հոպիտալացված են: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:
Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 09.20-ին (Երևանի ժամանակով ժամը 03.20-ին), հետիոտնային անցման վրա: Մեքենան, որի ղեկին եղել է մոտ 20 տարեկան աղջիկ, հարվածել է երեխաների տեղափոխման համար նախատեսված բազմատեղանոց սայլակին:
Վարորդը ձերբակալվել է, դեպքի հանգամանքները պարզվում են: