Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության մուտքը Զապորոժիեի ատոմակայան կարող է վերականգնել ամբողջական անվտանգությունը ինչպես Էներգոդարում, այնպես էլ բուն ատոմակայանում։

«Ուկրաինացի դիվանագետները, մեր գործընկերները, ՄԱԿ-ի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները մշակում են առաքելության կոնկրետ մանրամասները, որոնք պետք է գնան Զապորոժիեի ատոմակայան։ Այս առաքելությամբ հնարավոր է սկսել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում և Էներգոդարում լիարժեք անվտանգության վերականգնումը։ Ես երախտապարտ եմ բոլորին, ովքեր միացան մեզ այս աշխատանքին և նախաձեռնությանը»,- 1tv.ge-ի հաղորդմամբ, ասել է Զելենսկին։

Նրա խոսքով, եթե ռուսական միջուկային շանտաժը շարունակվի, ապա դա կլինի ամենաողբերգական ամառը եվրոպական տարբեր երկրների պատմության մեջ։

«Աշխարհում ոչ մի ատոմակայանում չկա դեպք, երբ ահաբեկիչը թիրախավորի պետական ​​էլեկտրակայանը»,- ասել է Զելենսկին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն