Ռուսաստանի և Վրաստանի սահմանին ծանր բեռնատարների հերթ է գոյացել
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին 1700 ծանր բեռնատարներ կանգնած են մնում։ Այս մասին օգոստոսի 20-ին հայտնել է Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Վրաստանի և Ռուսաստանի սահմանին 1,7 հազար ծանր բեռնատարներ հերթ են կանգնել մեր երկրից հեռանալու համար։ Ոստիկանության աշխատակիցներն ապահովում են Վրաստանի ռազմական մայրուղու անվտանգությունն ու հասարակական կարգը»,- ասել է աղբյուրը։
Նա հավելել է, որ հուլիսին Վերին Լարսի անցակետում լրացուցիչ 12 երթուղիների բացմանարդյունքում այժմ անցակետի դիմաց մեքենաների կուտակումներ չկան։
Մամուլի ծառայությունից վստահեցրել են, որ բոլոր մեքենաներն անարգել հասնում են հարևան պետության հետ սահման։