Հարություն Մերդինյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն
Գերմանական Մյունխենում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը դարձել է չեմպիոն։
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է նժույգ թափեր վարժությունից:
38-ամյա Մերդինյանը ցույց է տվել 14.733 միավոր ու առաջ է անցել բոլորից:
Հայ մարզիկը 2-րդ անգամ է նվաճում Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Առաջին անգամ Եվրոպայի առաջնությունում նա հաղթել է 2016-ին: