Haqqin.az- սգում է Դարիա Դուգինայի մահը
Haqqin.az- սգում է Դարիա Դուգինայի մահը, նրան համարելով Ադրբեջանի ու իրենց աղբակույտի բարեկամ, ով Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին "ադրբեջանական ճշմարտությունը" հասցրել է աշխարհին։ Դարիան հոր' Ալեքսանդր Դուգինի, Սերգեյ Մարկովի, Իգոր Կորոտչենկոյի հետ միասին 2018թ. Իլյամի հրավերով եկել է նաեւ Փոքր Մարջանլի գյուղ, որը Վարազասարի հետ միասին Ադրբեջանը զավթել էր 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ։ Ադրբեջանի ռուս լոբիստները ոչ միայն կոնֆերանս արեցին այդ գյուղում' սիրախաղ տալով Ալիևի հետ, այլ խմբով լուսանկարվեցին ադրբեջանական դիրքի տակ։ Դուգինն այդտեղ հայտարարել էր, որ "ողջ աշխարհի իրավաբանական հանրությունը Ղարաբաղը ճանաչում է ադրբեջանական":
Ահա այսպիսի ընկերուհի "մեր" Մարգոյին, ում համար այդ "հայրենասեր" Դարյան ռեպորտաժներ էր պատրաստում...