Եվրոպայում հազար խորանարդ գազի գինը գերազանցել է 2800 դոլարը
Օգոստոսի 22-ին, սակարկությունների ընթացքում Եվրոպայում գազի գինը բարձրացել է գրեթե 8 տոկոսով՝ գերազանցելով հազար խորանարդ մետրի դիմաց 2800 դոլարը։ ICE-ի տվյալների համաձայն՝ մարտից ի վեր սա առաջին դեպքն է:
Օգոստոսի 19-ի դրությամբ՝ գինը 2700 դոլարի շեմին էր։
Օգոստոսի սկզբին ռուսական «Գազպրոմը» հայտարարեց, որ ժամանակավորապես կփակի միակ գործող գազամղիչ շարքը, որը սնուցում է «Հյուսիսային հոսք» գազատարը: Գազատարով մղումը կրճատվել է մինչև 20 տոկոս։ Հայտարարված կասեցումից հետո, որը կտևի երեք օր, ռուսական ընկերությունը խոստանում է վերսկսել նույն կրճատված ծավալով։