ԱՄՆ-ը ողջունում է Իրանի որոշումը՝ «հրաժարվելու միջուկային ծրագրի շուրջ բանակցութունների հետ կապ չունեցող մի շարք պահանջներից», սակայն փաստում է, որ կողմերի միջև մի շարք տարաձայանությունները նախկինի պես պահպանվում են: Այս մասին հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ նշելով, որ խոսքը մասնավորապես վերաբերում է ահաբեկչական ցուցակից Իսլամական հողափոխության պահապանների կորպուսը հանելու պահանջին:

Դիվանագետի խոսքով, ԱՄՆ-ը դեռ ուսումնասիրում է Իրանի կողմից ներկայացված տեսակետները Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերականգնման առաջարկների վերաբերյալ և կփորձի արձագանքել դրանց «որքան հնարավոր է շուտ»:

«Այս հարցում մենք նույնիսկ օր չենք ձգձգի»,- վստահեցրել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն